Մատչելիության հղումներ

Քլինթոնը Թրամփին մեղադրում է Պուտինի քաղաքականությանն աջակցելու մեջ


Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

Հիլարի Քլինթոն, Դոնալդ Թրամփ

Դեմոկրատական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «համաշխարհային ծայրահեղ ազգայնականության կնքահայր»:

Նևադայում նախընտրական հանրահավաքի ժամանակ ելույթում՝ նվիրված ռասիզմի խնդիրներին, Քլինթոնը ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է Պուտինի քաղաքականությանն աջակցելու մեջ: Նրա կարծիքով՝ այդ է վկայում Թրամփի հայտարարությունը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը ճանաչելու վերաբերյալ:

Դեմոկրատ թեկնածուն Թրամփին քննադատել է նաև նրա արտաքին քաղաքական ծրագրի և միգրացիոն քաղաքականության համար: Միլիարդատեր թեկնածուն, հիշեցնենք, սպառնացել է արտաքսել ԱՄՆ-ում ապօրինի բնակվող 10 միլիոնից ավելի միգրանտների:

ԱՄՆ նախկին պետքարտուղարի նախընտրական շտաբը ավելի վաղ Թրամփին մեղադրել էր Կրեմլի հետ կապեր ունենալու համար: Քլինթոնի կողմնակիցների կարծիքով՝ Դեմոկրատական կուսակցության նամակագրության արտահոսքի ետևում կանգնած են ռուսաստանյան հատուկ ծառայությունները, որոնք գործում են Թրամփի շահերից ելնելով: Ռուսական կողմը հերքել էր այդ մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG