Մատչելիության հղումներ

logo-print

Հզոր պայթյուն Թուրքիայի Ջիզրե քաղաքում․ կան զոհեր


Թուրքիա - Ջիզրեում պայթյունի վայրից ծուխ է բարձրանում, 26-ը օգոստոսի, 2016թ․

Թուրքիա - Ջիզրեում պայթյունի վայրից ծուխ է բարձրանում, 26-ը օգոստոսի, 2016թ․

Ութ մարդ է մահացել, ևս 70-ը՝ վիրավորվել այսօր առավոտյան Թուրքիայի Ջիզրե քաղաքի ոստիկանական բաժանմունքի մոտ հզոր պայթյունի հետևանքով:

Հարձակումը տեղի է ունեցել թուրքական զինուժի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքում ռազմական գործողություններ սկսելուց երկու օր անց: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական բանակը մտադիր է շրջանը ազատագրել ոչ միայն իսլամիստներից, այլ նաև քրդական խմբավորումներից:

Ջիզրեն բնակեցված է քրդերով: Անցյալ տարի քաղաքում բախումներ էին տեղի ունեցել թուրքական ոստիկանության և Քրդական բանվորական կուսակցության (PKK) ներկայացուցիչների միջև, որոնց Անկարան մեղադրել է երկրի տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ: Քուրդ ակտիվիստները այն ժամանակ հայտարարել էին, որ զոհվածների մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG