Մատչելիության հղումներ

Ռոստովի շրջանի հանքագործները կշարունակեն հացադուլը


Ռուսաստան - «Կինգկոուլ» ընկերության հանքագործների բողոքի ակցիան Ռոստովի շրջանի Գուկովո ավանում, 24-ը օգոստոսի, 2016թ․

Ռուսաստան - «Կինգկոուլ» ընկերության հանքագործների բողոքի ակցիան Ռոստովի շրջանի Գուկովո ավանում, 24-ը օգոստոսի, 2016թ․

Ռուսաստանի Ռոստովի շրջանում «Կինգկոուլ» ընկերության վեց տասնյակից ավելի հանքագործներ որոշում են ընդունել շարունակել հացադուլի ակցիան, չնայած նրանց հայտարարվել է, որ սկսել են վճարել պահանջվող աշխատավարձերը։

Հանքագործների հիմնական պահանջն է վճարել աշխատավարձի 2015 թվականի ամբողջ պարտքը՝ մոտ 300 միլիոն ռուբլի, կամ էլ կոլեկտիվ համաձայնագիր ստորագրել շրջանի ղեկավարի երաշխավորությամբ։

XS
SM
MD
LG