Մատչելիության հղումներ

Թուրքական զորքերը Սիրիայում կրակ են բացել քրդական ուժերի ուղղությամբ


Թուրքական ԶՈւ տանկերը շարժվում են դեպի Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաք, 25-ը օգոստոսի, 2016թ․

Թուրքական ԶՈւ տանկերը շարժվում են դեպի Սիրիայի սահմանամերձ Ջարաբլուս քաղաք, 25-ը օգոստոսի, 2016թ․

Թուրքական զորքերը, որոնք օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի հյուսիս, կրակ են բացել Ջարաբլուս քաղաքում Սիրիայի ընդդիմությանն աջակցող քրդերի ինքնապաշտպանական ուժերի ուղղությամբ։

Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ քրդական ուժերը չեն հետևել Միացյալ Նահանգների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը և չեն տեղափոխվել Եփրատի աջ ափ, հետևաբար Թուրքիան միջամտելու իրավունք ունի։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում հաստատել է տեղեկությունը, որ քրդերն արդեն տեղափոխել են իրենց ուժերը Մանբիջ քաղաքից։

XS
SM
MD
LG