Մատչելիության հղումներ

Քրգործ «Արմավիր» ՔԿՀ պաշտոնյաների չարաշահումների մասին ահազանգով


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քրեական գործ է հարուցվել արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը հայտնել է քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ դատապարտյալ Ս. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ից հետո, երբ փակվել են քրեակատարողական հիմնարկի բոլոր խցերի դռները, հիշյալ հիմնարկի պատասխանատու ծառայողը բացել է որոշ խցերի դռներ և դատապարտյալներին ազատ տեղաշարժվելու հնարավորություն տվել: Արդյունքում՝ դատապարտյալները դուրս են եկել խցերից, աղմկել են՝ խանգարելով իր հանգիստը: Բացի այդ, հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայող գումարի դիմաց դատապարտյալներին ալկոհոլային խմիչքներ է մատակարարել», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն:

XS
SM
MD
LG