Մատչելիության հղումներ

Կարաչիի քաղաքապետ է ընտրվել ահաբեկչության մեղադրանքով ազատազրկվածը


Պակիստան - Կարաչիի նորընտիր քաղաքապետ Վասիմ Ախտարը զրուցում է լրագրողների հետ, 24-ը օգոստոսի, 2016թ․
Պակիստան - Կարաչիի նորընտիր քաղաքապետ Վասիմ Ախտարը զրուցում է լրագրողների հետ, 24-ը օգոստոսի, 2016թ․

Պակիստանի ամենախոշոր քաղաքի՝ Կարաչիի քաղաքապետ է ընտրվել Վասիմ Ախտարը, ով այսօրվա դրությամբ ահաբեկչության մեղադրանքով ազատազրկված է և պատիժը կրում է բանտում:

Նախկին նախարար և «Մութահիդա Քաումի» շարժման կողմից պատգամավոր ընտրված Ախտարի օգտին Կարաչիի քաղաքային խորհրդում քվեարկել է 294 օրենսդիրներից 194-ը:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Պակիստանի օրենքների համաձայն, քաղաքական գործիչները կարող են իրենց լիազորությունները կատարել անազատության պայմաններում, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչպես է Ախտարը բանտից գործնականում ղեկավարելու քաղաքը:

Երդմնակալության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին:

Վասիմ Ախտարն այսօր մամլո ասուլիսում հայտնել է, որ բանտի տարածքում իր համար գրասենյակի տեղ հատկացնելու խնդրանքով դիմել է Սինդհ գավառի ավագ նախարարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG