Մատչելիության հղումներ

Սիրիայում ԻՊ զինյալ Վրաստանի քաղաքացի է սպանվել


Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի Սուլտան Գումաշվիլին, ով «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալ էր:

Ըստ Վրաստանի իշխանությունների, Գումաշվիլին Պանկիսի կիրճի շրջանից էր, որը գտնվում է Չեչնիայի սահմանի մոտակայքում: Այդ շրջանի բնակիչների մեծ մասը մահմեդականներ են և էթնիկ առնչություն ունեն չեչենների հետ: Տասնյակ բնակիչներ Պանկիսի կիրճի շրջանից տարբեր ճանապարհներով ժամանակին տեղափոխվել են Սիրիա և Իրաք ու միացել իսլամիստական ջոկատներին: Օգոստոսի 9-ին Վրաստանի դատարանը նրանցից մեկին 12 տարվա ազատազրկման է դատապարտել ահաբեկիչներին միանալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG