Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հաստատեց ընտրական ցուցակները Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում


Այսօր տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել մասնակցել՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններին:

ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն, հաստատվել են Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրություններում կուսակցության ընտրական ցուցակները: Ըստ այդմ՝ Գյումրիում ՀԱԿ-ի ցուցակը կգլխավորի «Շրջապատ» թերթի գլխավոր խմբագիր Սյուզի (Եպրաքսյա) Մեխակյանը, իսկ Վանաձորում` Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

XS
SM
MD
LG