Մատչելիության հղումներ

ԱԳՆ նախկին շենքի օտարման գումարից մոտ 5 մլն դոլարը կուղղվի Երևանի բարեկարգմանը


ՀՀ ԱԳՆ նախկին շենքը Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

ՀՀ ԱԳՆ նախկին շենքը Երևանի Հանրապետության հրապարակում, արխիվ

Կառավարության այսօր ընդունած որոշմամբ առաջարկվում է Երևանի քաղաքապետին՝ «Տանգո» ընկերության կողմից Կառավարական թիվ 2 մասնաշենք հասցեում գտնվող շենք-շինությունների օտարումից Երևան համայնքի բյուջե վճարման ենթակա 4 միլիոն 886 հազար 296.6 դոլարին համարժեք դրամը (բայց ոչ ավելի քան 2 միլիարդ 313 միլիոն 661.4 հազար դրամը) ստանալուց հետո ուղղել մայրաքաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ինչպես նաև արտաքին լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների իրականացմանը:

Միաժամանակ, կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն, նախատեսվում է Հայաստանի պետական բյուջեում համապատասխան հոդվածներով նախատեսված նույնքան գումարներն ուղղել պետբյուջեի պահուստային ֆոնդ:

Կառավարության թիվ 2 մասնաշենքում, հիշեցնենք, նախկինում տեղակայված էր Հայաստանի արտգործնախարարությունը: Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքը և հարակից հողամասը «Տանգո» ընկերությանն է վաճառվել 2012 թվականի հոկտեմբերին` 51 միլիոն 271 հազար դոլարին համարժեք դրամով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG