Մատչելիության հղումներ

Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է սպանվել


Աֆղանստան - Ոստիկանները Ամերիկյան համալսարանի մոտ, Քաբուլ, 24-ը օգոստոսի, 2016թ․
Աֆղանստան - Ոստիկանները Ամերիկյան համալսարանի մոտ, Քաբուլ, 24-ը օգոստոսի, 2016թ․

Քաբուլում Աֆղանստանի ամերիկյան համալսարանի վրա շուրջ 10 ժամ շարունակված հարձակման հետևանքով առնվազն 12 մարդ է սպանվել՝ 7 ուսանող, 3 ոստիկան և անվտանգության 2 աշխատակից, տասնյակ մարդիկ վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոցներ:

Հարձակումը սկսվել է երեկ ուժգին պայթյունով, ըստ պաշտոնյաների՝ ավտոմեքենայում տեղադրված ռումբի, որին հաջորդել է հրաձգությունը և զինյալների անցումը կրթահամալիրի պարսպից ներս: Հարձակման ժամանակ համալսարանի տարածքում փակված են մնացել բուհի հարյուրավոր ուսանողներ և աշխատակիցներ: Աֆղանստանի հատուկ ուժերը՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական խորհրդատուների աջակցությամբ, շրջապատել են համալիրը և ի վերջո կարողացել են ներս մտնել: Ամբողջ գիշեր շարունակված փոխհրաձգությունից հետո պաշտոնյաները հայտնել են, որ սպանվել են երկու զինյալներ, և հատուկ գործողությունն ավարտված է:

Առայժմ որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG