Մատչելիության հղումներ

Իտալիայի երկրաշարժի զոհերի թիվը հասավ 247-ի


Իտալիա - Փրկարարները գիշերն աշխատում են Պեսկարա դել Տրոնտոյում, 24-ը օգոստոսի, 2016թ․
Իտալիա - Փրկարարները գիշերն աշխատում են Պեսկարա դել Տրոնտոյում, 24-ը օգոստոսի, 2016թ․

Կենտրոնական Իտալիայում երեկ վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 247-ի, վիրավորներինը՝ 368-ի:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին շեշտել է, որ այդ տվյալները վերջնական չեն, և հայտարարել․ - «Սա ցավ է առանց սահմանների»:

Ենթադրվում է, որ փլատակներում դեռ շատ մարդիկ կան: Անհետ կորածներից շատերը պատմական շրջան այցելող օտարերկրացիներ և հանգստացողներ են:

Իտալիայի վարչապետ Սերջիո Մատարելլային երեկ ցավակցական ուղերձներ են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, իտալացի գործընկերներին իրենց ցավակցություններն են հղել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG