Մատչելիության հղումներ

Նորվեգիան ցանկապատ է կառուցում Ռուսաստանի հետ սահմանային անցակետի հատվածում


Ռուսաստան-Նորվեգիա սահման, Սթուրսկուգ անցակետ
Ռուսաստան-Նորվեգիա սահման, Սթուրսկուգ անցակետ

Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Նորվեգիայի կառավարությունը Ռուսաստանի հետ սահմանային անցակետի հատվածում ցանկապատ կառուցելու որոշումն ընդունել է նախորդ տարի գրանցված՝ ներգաղթյալների մեծ հոսքից հետո:

200 մետր երկարությամբ և 3.5 մետր բարձրությամբ պատնեշը սկիզբ կառնի Սթուրսկուգ սահմանային կետից՝ նպատակ ունենալով ապահովել Շենգենյան գոտու սահմանային անվտանգությունը Եվրոպայի հյուսիսում:

Նախորդ տարի Ռուսաստանի տարածքից 5500 միգրանտներ են անցել Նորվեգիա՝ առավելապես սիրիացիներ: Ցանկապատի կառուցումը կսկսվի առաջիկա շաբաթներին: Նշենք, որ բազմաթիվ միգրանտներ Նորվեգիայի սահմանը հատելու համար նաև հեծանիվներ են օգտագործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG