Մատչելիության հղումներ

Ի պատասխան Շոյգուի հանդեպ հետախուզում հայտարարելու, Մոսկվան քրգործ է հարուցել Ուկրաինայի պաշտպանության նախարարի նկատմամբ


Սերգեյ Շոյգու, արխիվ

Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Պոլտորակի և մի շարք այլ բարձրաստիճան ուկրաինացի զինվորականների դեմ քրեական գործ հարուցելու մասին:

ՔԿ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ կոմիտեն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածով՝ նախարար Պոլտորակին, Ուկրաինայի Գլխավոր շտաբի պետին, Ազգային գվարդիայի ղեկավարին, ԶՈւ ցամաքային զորքերի նախկին հրամանատարին և այժմ նրան փոխարինողին մեղադրելով, այսպես կոչված, Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության քաղաքացիական բնակչության հանդեպ հակաիրավական գործողություններ կազմակերպելու մեջ:

ՌԴ Քննչական կոմիտեն համարում է, որ 2016 թվականին ուկրաինացի զինվորականները բազմիցս խախտել են հրադադարը՝ գնդակոծելով քաղաքացիական օբյեկտներ, ինչի հետևանքով 7 մարդ է զոհվել: Օգոստոսի 22-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ևս 17 ռուսաստանցի բարձաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Ուկրաինան նրանց կասկածում է երկրի անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու մեջ:

Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցկոն հայտարարել էր, որ Շոյգուի և մնացյալ կասկածյալների գործողությունների հետևանքով 2263 ուկրաինացի զինծառայող է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG