Մատչելիության հղումներ

Իրանի քաղաքացին հայտնել է, որ խոշոր չափի կաշառք է տվել ճանապարհային ոստիկաններին


Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ԻԻՀ քաղաքացի Հոսեյն Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևանի Հանրապետության հրապարակի շրջակայքում թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են իր վարած «Պեժո» մակնիշի ավտոմեքենան և խախտումը չարձանագրելու դիմաց իրենից պահանջել և ստացել են 400 ԱՄՆ դոլար գումար:

Ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու, և վերջիններիս կողմից անձամբ խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

XS
SM
MD
LG