Մատչելիության հղումներ

Իրանը 5 մլրդ դոլար փոխառություն է ակնկալում Ռուսաստանից


Իրանի խորհրդարանի նիստ, արխիվ

Իրանի խորհրդարանի նիստ, արխիվ

Իրանի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանից 5 միլիարդ դոլար փոխառություն վերցնելու վերաբերյալ փաստաթղթին:

BBC-ն, վկայակոչելով իրանական Fars լրատվական գործակալությունը, Մոսկվայից ստացվելիք գումարով Իրանը ակնկալում է, մասնավորապես, կառուցել ատոմակայան, նորոգել և կառուցել երկաթգծեր:

Խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխառություն հատկացնել 2 տոկոս տոկոսադրույքով, ավելի քան մեկ տարի ժամկետով: Փոխառության պայմանները դեռ քննարկվելու են Իրանի կառավարության կողմից:

Վերլուծաբանների կարծիքով՝ Մոսկվայից փոխառություն վերցնելու Թեհրանի մտադրությունը պայմանավորված է նավթի վաճառքից եկամուտների անկման հետևանքով Իրանում ստեղծված ֆինանսական բարդ իրավիճակով:

Այսօր Ռուսաստանի հետ համագործակցությանն է անդրադարձել նաև Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդին՝ հայտարարելով․ - «Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը շարունակվում է, մեր Զինված ուժերը շարունակում են Ռուսաստանի Դաշնությունից գնել Մի-17 ուղղաթիռներ, ինչպես նաև մենք Ռուսաստանից ստացել ենք C-300 համալիրները»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG