Մատչելիության հղումներ

ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Աստանա


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբն այսօր մեկնել է Ղազախստան։

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը օգոստոսի 24-ից 26-ը Աստանայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG