Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում պատրաստվում են համաներում հայտարարել


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը այսօր հրավիրել է աշխատանքային խորհրհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին նախագահ Բակո Սահակյանի առաջարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ԼՂ ԱԺ մամուլի ծառայությունից, Սահմանադրության և Ազգային ժողովի Կանոնակարգի համաձայն, նշված առաջարկությունը խորհրդարան է ներկայացվում ԱԺ համապատասխան որոշման նախագծի տեսքով, որը պետք է հավանության արժանանա ԱԺ լիագումար նիստում: Նախօրեին ներկայացված որոշման նախագիծը պատգամավորները քննարկել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և անհրաժեշտ պարզաբանումներ ստացել Լեռնային Ղարաբաղի նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանից:

Ամփոփելով հանդիպման արդյունքները, Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ վաղը ժամը 11-ին հրավիրվում է արտահերթ նստաշրջան՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի առաջարկած օրակարգով:

XS
SM
MD
LG