Մատչելիության հղումներ

Տաջիկստանը համաներում է շնորհում ավելի քան 12 հազար մարդու


Տաջիկստան - Դուշանբեի կենտրոնական բանտը, արխիվ
Տաջիկստան - Դուշանբեի կենտրոնական բանտը, արխիվ

Տաջիկստանի խորհրդարանը նախագահ Էմոմալի Ռահմոնի առաջարկով համաներում հայտարարելու որոշում է ընդունել:

«Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության հաղորդմամբ՝ չորեքշաբթի օրը ընդունված որոշմամբ համաներում կշնորհվի ավելի քան 12 հազար մարդու:

Բանտերից ազատ կարձակվի ավելի քան 3 հազար կալանավոր, ավելի քան 4 հազար պայմանական ազատազրկվածների ներում կշնորհվի, կկրճատվեն ավելի քան 5 հազար պատժաչափերը: Մարդասպանություն, ահաբեկչություն և այլ ծանր հանցագործություններ իրականացրած անձանց, ինչպես նաև կրոնական ծայրահեղականների վրա համաներումը չի տարածվի:

Համաներումը հայտարարվում է Խորհրդային Միությունից Տաջիկստանի անկախացման 25-ամյակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG