Մատչելիության հղումներ

Պուտինը օգոստոսի 31-ին կայցելի Թուրքիա․ Dogan


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 9-ը օգոստոսի, 2016թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, 9-ը օգոստոսի, 2016թ․

Թուրքական Dogan լրատվական գործակալությանը հայտնի է դարձել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 31-ին ժամանելու է Թուրքիա՝ Անթալիա քաղաքում հետևելու երկու երկրների ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը:

Ըստ նույն աղբյուրի՝ ֆուտբոլային հանդիպումը Անթալիայում դիտելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Թուրքական մամուլը ավելի վաղ հաղորդել էր, որ ընկերական խաղը կայանալու է 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլին ընդառաջ՝ որպես ևս մեկ քայլ անցած տարվա նոյեմբերին թուրք-սիրիական սահմանին թուրքական զինված ուժերի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցումից հետո երկու երկրների միջև վատթարացած հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG