Մատչելիության հղումներ

Ռուսաստանի վարչապետը «ցինիկություն» է որակել Սպորտի արբիտրաժային դատարանի որոշումը


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «ցինիկություն» է որակել Սպորտի արբիտրաժային դատարանի որոշումը՝ ուժի մեջ թողնել Ռուսաստանի մասնակցության արգելքը Պարալիմպիկ խաղերին:

Reuters գործակալության փոխանցմամբ՝ նա նաև հավելել է, որ դա հարված է հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց:

Ավելի վաղ դատարանը մերժել էր դոպինգային սկանդալի կիզակետում հայտնված Ռուսաստանի բողոքարկման հայտը:

«Ռուսական դոպինգի հետ կապված պատմությունը հիմար և զզվելի կոկտեյլ է՝ 80 տոկոս քաղաքականությամբ և 20 տոկոս դոպինգի առկայությամբ», - գրել է Մեդվեդևը «Ֆեյսբուք»-ի իր էջում: - «Որոշ երկրներում դոպինգը շատ հեշտ են հայտնաբերում, որոշներում՝ երբեք», - հավելել է Ռուսաստանի վարչապետը:

Սպորտի արբիտրաժային դատարանը հայտարարել է, որ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի որոշումը «համարժեք է իրադրությանը», իսկ Ռուսաստանի պարալիմպիկ կոմիտեն «չի ներկայացրել այնպիսի փաստեր, որոնք կհերքեին ՄՊԿ-ի որոշման համար հիմք հանդիսացած փաստերը»:

XS
SM
MD
LG