Մատչելիության հղումներ

Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները կքննարկեն իրավիճակն Ուկրաինայում


Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները պայմանավորվել են G20 գագաթաժողովի շրջանակներում քննարկել իրավիճակն Ուկրաինայում, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 4-ից 5-ը Չինաստանում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված հանդիպումը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները և կանցլերը մտահոգություն են հայտնել Ուկրաինայի արևելքում հակամարտության գծի երկայնքով լարվածության աճի կապակցությամբ:

XS
SM
MD
LG