Մատչելիության հղումներ

Մերկելը քննադատել է Ասադի դիրքորոշումն ու Ռուսաստանի դերակատարությունը Սիրիայում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մղձավանջային է անվանել իրավիճակը սիրիական Հալեպ քաղաքում:

Նրա խոսքով` Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է ավելին անեն` շրջափակված այդ քաղաքում մարդկանց տառապանքները նվազեցնելու համար։

Մերկելը կոշտ քննադատության է ենթարկել նախագահ Բաշար Ասադին և Ռուսաստանին։ Գերմանական կառավարության ղեկավարը բացարձակ անբավարար է համարել Ասադի և դաշնակիցների առաջարկությունը՝ օրական երեք ժամով հրադադարի ռեժիմ հաստատելու մասին։

Ասադին աջակցող Կրեմլը, հիշեցնենք, օգոստոսի 10-ին խոստացել էր ամեն օր կեսօրին երեք ժամով դադարեցնել կրակը՝ տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար:

Passauer Neue Presse թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է օգոստոսի 23-ին, Մերկելը նման մոտեցումը ցինիկություն է որակել։

Միջազգային բոլոր կազմակերպությունները հայտարարում են, որ 3-ժամյա հրադադարը բավարար չէ կարիքավորներին անհրաժեշտ օգնությամբ ապահովելու համար։ Մերկելը ընդգծել է, որ առնվազն պետք է շաբաթական 48 ժամանոց հրադադար հաստատել, ինչպես պահանջում է ՄԱԿ-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG