Մատչելիության հղումներ

Անկարան Վիեննայից հետ է կանչել իր դեսպանին


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան Ավստրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների լարումից հետո խորհրդատվության նպատակով Վիեննայից հետ է կանչել իր դեսպանին: Այս մասին, Reuters գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ հավելելով, որ պաշտոնական Անկարան վերանայում է երկկողմ հարաբերությունները Վիեննայի հետ:

Երեկ ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն մեղադրել է Ավստրիային Թուրքիայում, Եվրամիությունում և Միացյալ Նահանգներում ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդական բանվորական կուսակցությանն (PKK) աջակցելու մեջ՝ այդ երկրում ի պաշտպանություն ՔԲԿ-ի անցկացված ցույցի պատճառով:

Ավստրիան նաև խստորեն քննադատել է ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ, Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ հետապնդումները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից:

Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը մեղադրել է Էրդողանին ժողովրդավարական չափանիշների խախտման մեջ և առաջարկել է Եվրոպական միությանը դադարեցնել Թուրքիայի հետ բանակցությունները ԵՄ-ին անդամակցության հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG