Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետն ընդունել է Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի փոխնախարար Ծյան Քեմինի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերն արձանագրել են, որ հայ-չինական առևտրատնտեսական կապերն արդյունավետ զարգանում են: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ճանապարհաշինության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքից և քննարկել վերոնշյալ, ինչպես նաև մի շարք այլ՝ հանքարդյունաբերության, էներգետիկայի, սննդարդյունաբերության բնագավառներում, տարածաշրջանային նշանակության տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցին:

Պարոն Քեմինը կարևորել է Հայաստանի դերը Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման գործում:

Ի պատասխան Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է և պատրաստ է աջակցել այդ գործընթացին:

Վարչապետի խոսքով՝ Չինաստանը կարևոր գործընկեր է Հայաստանի համար, և կառավարությունը ողջունում է չինական խոշորամասշտաբ ներդրումների ներգրավումը մեր երկրի տնտեսության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG