Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Սեյրան Օհանյանը քննարկել են բանակաշինության հարցեր


Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի պշտոնական կայքէջի

Լուսանկարը՝ Ղարաբաղի նախագահի պշտոնական կայքէջի

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Ղարաբաղի վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG