Մատչելիության հղումներ

Անկարա․ Մեր սահմանները պետք է ամբողջությամբ մաքրվեն ԻՊ-ի գրոհայիններից


Մեվլութ Չավուշօղլու, արխիվ

Մեվլութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան հայտարարել է, թե Սիրիայի հետ սահմանամերձ շրջանները պետք է ամբողջությամբ մաքրվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ թուրքական կառավարությունը հավաստեց երկրի հարավային շրջաններից մեկում տեղի ունեցած արյունալի ահաբեկչական հարձակման մեջ ԻՊ-ի գրոհայինների մասնակցությունը:

Ենթադրաբար անչափահաս ահաբեկչի կողմից իրականացված այդ գործողության հետևանքով 51 մարդ էր զոհվել, տասնյակ այլ մարդիկ վիրավորվել էին: «Մեր սահմանները պետք է ամբողջությամբ մաքրվեն ԻՊ-ի գրոհայիններից, այօր հեռուստատեսությամբ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն, հավելելով՝ «դա մեր ամենաբնական իրավունքն է՝ տանը կամ արտերկրում պայքարել այդօրինակ ահաբեկչական կազմակերպության դեմ»:

XS
SM
MD
LG