Մատչելիության հղումներ

Ուզբեկստանը փակել է Ղրղըզստանի հետ սահմանը


Ուզբեկստան-Ղրղըզստան սահմանը, արխիվ

Ուզբեկստան-Ղրղըզստան սահմանը, արխիվ

Ուզբեկստանը, երկրի անկախության 25-ամյակի տոնակատարություններին ընդառաջ, ժամանակավորապես փակել է Ղրղըզստանի հետ սահմանը: Ղրղըզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ սահմանը փակվել է օգոստոսի 22-ին՝ նշելով, որ Ղրղըզստանի այն քաղաքացիներին, ովքեր Ուզբեկստանի տարածք էին մուտք գործել դրանից առաջ, վերադառնալու հնարավորություն կտրվի:

Հաղորդվում է, որ երկու երկրների միջև սահմանը հատելու թույլտվություն կտրվի նաև օտարերկրացիներին, դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային առաքելությունների աշխատակիցներին: Տակավին հայտի չէ, սակայն, թե երբ է սահմանը վերաբացվելու: Ուզբեկստանը երկրի անկախության տոնը նշում է դեկտեմբերի 1- ին:

Այս երկու կենտրոնասիական երկրների հարաբերությունները սրվել են 2010 թվականից, երբ Ղրղըզստանի հարավային սահմանամերձ շրջաններում ազգամիջյան բախումներ տեղի ունեցան տեղի ղրղըզների և ուզբեկների միջև, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ (հիմնականում ուզբեկներ) զոհվեցին, հազարավորներն էլ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG