Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչը մերժեց Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի կալանքը վերացնելու միջնորդությունը


Վարուժան Ավետիսյան, 23-ը հուլիսի, 2016թ

Վարուժան Ավետիսյան, 23-ը հուլիսի, 2016թ

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանի և Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը։

Նրանք մեղադրվում են պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք, զինամթերք փոխադրելու և պահելու մեջ։

Ավետիսյանի և Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ իր պաշտպանյալները չեն ընդունում իրենց մեղքը՝ նշելով, որ քրեական գործում կասկածները հիմնավոր չեն։ «Բոլոր մեղադրյալների համար մեղադրանքի տեքստերը նույն են, միայն անունն-ազգանուններ են փոխել, և չի անհատականացվում, թե խմբի անդամներից, ով ինչ է արել», - ասաց Շուշանյանը՝ շարունակելով. - «Սա քաղաքական որոշում է։ Այլ բան չէինք էլ սպասում»։

Շուշանյանը, անհիմն համարելով վերաքննիչի որոշումը, հայտարարում է, որ այն ևս բողոքարկելու են։

Մանրամասներն՝ ավեի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG