Մատչելիության հղումներ

Վերաքննիչը մերժեց «Սասնա ծռերից» Թորոս Թորոսյանի կալանքը վերացնելու միջնորդությունը


ՊՊԾ գնդի շենքը Երևանում

ՊՊԾ գնդի շենքը Երևանում

Վերաքննիչ դատարանն ասյօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները:

Թորոսյան մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը և փոխադրելը։

Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում և պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։

«Ազատության» հարցին, թե Թորոսյանը քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում, Սիմոնյանը պատասխանեց, որ մասամբ այո, որովհետև նախաքննական մարմինը չի նշում, թե կոնկրետ ինչ գործողություն է արել իր պաշտպանյալը։

XS
SM
MD
LG