Մատչելիության հղումներ

Ռիոյում ավարտվեցին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը


Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում, 21-ը օգոստոսի, 2016թ

Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում, 21-ը օգոստոսի, 2016թ

Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխանցմամբ (ՀԱՕԿ), մեդալների ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանը 206 երկրների շարքում զբաղեցնում է 42-րդ տեղը:

«Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Հայաստանը 20 տարվա դադարից հետո կրկին օլիմպիական չեմպիոն ունի: Անկախ Հայաստանը կարող էր ունենալ նաև Օլիմպիական խաղերի 3-րդ չեմպիոնը, սակայն մրցավարության կոպիտ և կողմնակալ որոշումը զրկեց 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնելու բերկրանքից: Մրցավարների խայտառակ որոշմամբ` օլիմպիական ոսկին տրվեց սերբ ըմբիշին: Հարությունյանը ստացավ օլիմպիական արծաթը: 105 կգ քաշային ծանրորդների պայքարում պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ Խաղերի արծաթե մեդալակիր: Ծանրորդներից Գոռ Մինասյանը (105+ կգ) ևս դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն: Գյումրեցի ծանրորդը երկամարտում գրանցել էր 451 կգ արդյունք: Ազատ ոճային ըմբիշ Լևան Բերիանիձեն շատ մոտ էր օլիմպիական բրոնզե մեդալ նվաճելուն, սակայն վերջինս բավարարվեց միայն 5-րդ տեղով: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեկ այլ ծանրորդ` գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն ընդամենը մեկ քայլ հետ մնաց պատվո հարթակից», - ասված է ՀԱՕԿ-ի հաղորագրությունում:

XS
SM
MD
LG