Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը Մարնեուլիում հանդիպել է ադրբեջանցի ընտրողների հետ


Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արխիվ
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, արխիվ

«Վրաստանի բազմազգ բնույթը մեր երկրի հարստությունն է», - երեկ, առավելապես ադրբեջանցիներով բնակեցված Մարնեուլիի շրջանում անցկացված նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

«Մարնեուլին հարուստ շրջան է: Վրաստանի հարստությունը հենց Մարնեուլիի նման բազմազգ և բազմազան շրջաններն են: Մենք պետք է պահպանենք տարբեր կրոնական ու ազգային խմբեր ներկայացնող մեր քաղաքացիների միջև առկա եղբայրական հարաբերությունները, համագործակցության մթնոլորտը: Այդ մարդիկ, թեև տարբեր ազգերի ու մշակույթների ներկայացուցիչներ են, այնուհանդերձ, վրացական պետականության բաղկացուցիչ մասն են հանդիսանում», - հայտարարել է Կվիրիկաշվիլին:

Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը Մարնեուլիի ընտրողներին է ներկայացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից մեծամասնական ընտրակարգով այստեղ առաջադրված երկու թեկնածուներին` Ռուսլան Հաջիևին և Թամազ Նեվերիանիին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG