Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը շնորհավորանքներ է ստանում ծննդյան օրվա առթիվ


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արխիվ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, շնորհավորական ուղերձում ասված է.

«Ի սրտե շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան 65-ամյակի առթիվ:
Բարձր գնահատանքի է արժանի Ձեր ավանդը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առավել զորացման, պետություն-եկեղեցի կապերի զարգացման, աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքի շուրջ առավել համախմբման, համահայկական կարևորագույն ծրագրերի իրականացման և եկեղեցաշինության ասպարեզում»:

Ծննդյան առթիվ Գարեգին Երկրորդին շնորհավորական ուղերձ է հղել նաևԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին Գարեգին Երկրորդի հովվախետությամբ ավելի հզորացած շարունակում է իր ազգապահպան առաքելությունը:

«Վստահ եմ, որ հետայսու էլ Ձեր աստվածահաճո ջանքերն ու հայրապետականհոգածությունը սատար կլինեն մեր ժողովրդին` նրա առաջընթացի ու հզորացման ճանապարհին», - ասված է ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG