Մատչելիության հղումներ

Թուրքիայի իրավապահների հաղորդմամբ, օգոստոսի 20-ի ուշ երեկոյան երկրի հարավ-արևելքում գտնվող Գազիանթեփ քաղաքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 50-ի, 94 մարդ վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել հարսանեկան արարողության ժամանակ:

«Մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով մահացածների թիվը այսօրվա դրությամբ 50 է», - այսօր հայտարարել է Գազիանթեփի նահանգապետ Ալի Երլիկայան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեղադրել է «Իսլամական պետություն» խմբավորմանը հարձակման համար, սակայն ոչ մի խմբավորում մինչ այս պահը պատասխանատվությունն իր վրա չի վերցրել: Գազիանթեփը գտնվում է Սիրիայի սահմանից 64 կիլոմետր հեռավորության վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG