Մատչելիության հղումներ

«Արագընթաց Երևան». կայացավ էքստրեմալ մարզաձևերի մրցույթ-փառատոնը


Երևանի քաղաքապետարանը «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում ու նաև հատուկ այս մրցումների համար պատրաստված հարակից տարածքում կազմակերպել էր միանգամից մի քանի էքստրեմալ մարզաձևերի մրցույթ-փառատոն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, մարզաերաժշտական շոուն մեկնարկել է մասնակիցների շքերթով, որից հետո ցուցադրական ելույթներ են կազմակերպվել լեռնահեծանվային սպորտ, կարտինգ, մոտոկրոս մարզաձևերից: Իրենց ունակություններն են դրսևորել նաև ավտոմոտոռալլիի տարբեր դասերի մեքենաների ու մոտոցիկլների մրցումների մասնակիցները. ջիփեր, սեդաններ, բայքերներ:

Ավտոմոտոշոուն մի քանի ժամ է տևել: Առաջին անգամ կազմակերպվել է նաև ցեղական վարժեցված շների մրցույթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG