Մատչելիության հղումներ

«Երևանյան ամառ 2016»-ի գլխավոր միջոցառումը` Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում


«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի անվան պուրակում անցկացվել է «Ողջույն Քանաքեռ-Զեյթունից» խորագրով միջոցառումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, տեղի է ունեցել թե՛ փոքրերի և թե՛ մեծերի համար նախատեսված համերգ, որն ուղեկցվել է մանկական զվարճալի ծրագրով:

Միջոցառմանը մասնակցել են վարչական շրջանի մշակութային կրթօջախների, մասնավորապես, Ղազարոս Սարյանի անվան արվեստի և Մինաս Ավետիսյանի անվան կերպարվեստի դպրոցների սաներն ու ուսուցիչները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է կերպարվեստի բաց դաս և աշխատանքների ցուցադրություն:

«Երևանյան ամառ 2016»-ի ընթացքում ամբողջ ամռանը տարբեր միջոցառումներ են անցկացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում:

XS
SM
MD
LG