Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարը


Միացյալ Նահանգներում աշնանը կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորտը երեկ երեկոյան հրաժարական է ներկայացրել:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն և ԱՄՆ արդարադատության նախարարությունը հետաքննում են Մանաֆորտին պատկանող կառույցների և Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կապերը:

Որոշ տեղեկությունների համաձայն, Մանաֆորտին պատկանող ընկերությունը, ինչպես նաև մեկ այլ հայտնի վաշինգտոնյան լոբբիստական կառույց` Podesta group-ը, լոբբիստական ծառայություններ են մատուցել Յանուկովիչին և նրա ղեկավարած «Ռեգիոնների կուսակցությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG