Մատչելիության հղումներ

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 25 անգամ, արձակվել է ավելի քան 220 կրակոց


Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 220 կրակոց:

ԼՂ պաշտպանության նախարարության հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

XS
SM
MD
LG