Մատչելիության հղումներ

ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանում ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման պատասխանատվությունը


«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Պոդմոսկովյեի ճանապարհապարեկային ծառայության կետի վրա հարձակման պատասխանատվությունը։

Հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 17-ին՝ Շելովկոյե մայրուղու վրա։

Երկու տղամարդ օդամղիչ ատրճանակով և կացիններով զինված հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա։ Իրավապահները կրակ են բացել, երկու հարձակվողներն էլ սպանվել են։ Հարձակման հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել երկու ոստիկան։

«Կոմերսանտի» տվյալներով հանցագործները ծնունդով Չեչնիայից են՝ 21-ամյա Ուսման Մուրդալովը և 18-ամյա Սուլիմ Իսրայիլովը։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, մինչդեռ, հայտարարել է, որ հարձակման հեղինակները ծագումով Միջին Ասիայից են։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից տարածված տեսանյութում ծայրահեղականները հայտարարում են, որ իրենց այդ գործողությունը հատուցում է այն բանի համար, որ Ռուսաստանը ամեն օր սպանում է իրենց եղբայրներին Սիրիայում և Իրաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG