Մատչելիության հղումներ

«Միայնակ գայլը» առաջադրել է իր թեկնածությունը գյուղապետի ընտրություններում


Արայիկ Խանդոյան, արխիվ

Արայիկ Խանդոյան, արխիվ

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանն առաջադրել է իր թեկնածությունը՝ սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում:

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ներկայումս կալանավորված Խանդոյանի փաստաբան Արա Պապիկյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ փաստաթղերը քիչ առաջ են ներկայացրել ընտրական հանձնաժողովին:

ՏԻՄ ընտրություններին թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետն ավարտվում է այսօր՝ ժամը 18:00-ին:

XS
SM
MD
LG