Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի կինը կպայքարի պատգամավորական մանդատի համար


Սանդրա Ռուլոֆս, արխիվ

Սանդրա Ռուլոֆս, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլոֆսն իր թեկնածությունն է առաջադրել առաջիկա խորհրդարանական ընտրություններում՝ ընգրկվելով նախկին իշխող կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» մեծամասնական ցուցակում:

«Մեզ համար մեծ պատիվ է, որ իր իսկ որոշմամբ, Սանդրան առաջադրվելու է ձեր շրջանում, ձեր գյուղոմ»,- հայտարարել է կուսակցության առաջնորդներից Դավիթ Բաքրաձեն՝ ելույթ ունենալով Զուգդիդիի շրջանի Կորցխելի գյուղում: Ինքը՝ Սանդրա Ռուլոֆսը հայտարարել է, թե իր համար դժվար էր նման որոշում ընդունելը:

«Ես երկար եմ մտածել վերջին ամիսների ընթացքում, ինձ համար դա շատ դժվար որոշում էր: Ես հաճախ է խոսում Միշայի հետ, որ ես իսկապես պետք է վստահ լինեմ, որ վատը չի կրկնվի: Հավատացեք, ես այստեղ չէի կանգնի, եթե վստահ չլինեի, որ բռնությունը երբեք չի կրկնվի»,- նախկին առաջին տիկնոջ այս խոսքերն են մեջբերում վրացական լրատվամիջոցները:

XS
SM
MD
LG