Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունն ավարտվեց, վճիռը՝ օգոստոսի 23-ին


Վալերի Պերմյակով, արխիվ
Վալերի Պերմյակով, արխիվ

Գյումրիում ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ, վճիռը կհրապարակվի օգոստոսի 23-ին։

Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը հրաժարվեց ճառից ու վերջին խոսքից։ Հիշեցնենք, Պերմայկովն ընդունել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ճառում հայտարարեց, որ պատշաճ նախաքննություն չի իրականացվել, ինն ամիս տևած դատավարության ընթացքում, ըստ իրավապաշտպանի, հանցագործությունը այդպես էլ լիարժեք չի բացահայտվել։ Նա մասնավորապես նշեց, որ չի հավատում այն վարկածին, որ վեց հազար դրամ Ավետիսյանների տնից վերցնելը հիմնավորում է յոթ հոգու սպանությունը։ «Դրդապատճառը բացահայտված չէ և, ըստ էության, հանցագործությունը՝ ևս», - նշեց Սաքունցը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG