Մատչելիության հղումներ

Ռուսական զորքերը վարժանքներ են անցկացնում Ղրիմում


Պետրո Պորոշենկո, արխիվ

Պետրո Պորոշենկո, արխիվ

Ռուսական բանակային ստորաբաժանումները «լոգիստիկական զորավարժություններ» են անցկացնում 2014 թվականից Ռուսաստանին բռնակցված Ղրիմի թերակղզում և դրա շուրջը: «Ռիա Նովոստի» պետական գործակալության փոխանցմամբ, վարժանքներին մասնակցում են ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային զորամիավորումներ:

Վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունները դարձյալ սրվել են, ինչը, որոշ դիտորդների գնահատմամբ, կարող է զինված հակամարտության վերսկսման պատճառ դառնալ: Մի քանի օր առաջ Մոսկվան Կիևին մեղադրեց Ղրմում և Ուկրաինայի արևելքում դիվերսիաներ նախապատրաստելու մեջ: Ուկրաինական կողմը կտրուկ կերպով մերժեց այդ մեղադրանքները՝ իր հերթին, Մոսկվային մեղադրելով Ղրիմում նոր սապառազինություն տեղակայելու մեջ:

Նախօրեին էլ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն չբացառեց, որ ռազմական դրություն կհայտարարի Դոնբասի տարածաշրջանում:

XS
SM
MD
LG