Մատչելիության հղումներ

Ռիոյի ոստիկանության պնդմամբ, ամերիկացի լողորդները ստել են՝ վերջիններիս չեն կողոպտել


Ամերիկացի լողորդները դուրս են գալիս ոստիկանական բաժանմունքից, Ռիո դե Ժանեյրո, 18-ը օգոստոսի, 2016 թ․

Ամերիկացի լողորդները դուրս են գալիս ոստիկանական բաժանմունքից, Ռիո դե Ժանեյրո, 18-ը օգոստոսի, 2016 թ․

Բրազիլիայի ոստիկանությունը հաղորդում է, թե Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի մասնակից՝ Միացյալ Նահանգները ներկայացնող մի քանի լողորդներ կարող են պատասխանատվության ենթարկվել կեղծ ցուցմունքներ տալու և վանդալիզմի համար: Ավելի վաղ լողորդները հայտարարել էին, թե կողոպուտի են ենթարկվել իրավապահների համազգեստ կրող մի խումբ զինված անձանց կողմից:

Ոստիկանությունն այժմ առգրավել է ամերիկացի մարզիկների անձնագրերը, վերջիններիս թույլ չտալով լքել երկիրը, քանի դեռ չի ավարտվել միջադեպի քննությունը: Վանդալիզիմի մեջ կասկածվող լողորդներից մեկին, ավելի վաղ, հաջողվել է վերադառնալ ԱՄՆ:

Ոստիկանությունը հրապարակել է մի տեսանյութ, որից, բրազիլացի իրավապահների պնդմամբ, պարզ է դառնում, որ ամերիկացի մարզիկներն առնչվել են ոչ թե կողոպտիչների, այլ գազալցայանի անվտանգության աշխատակիցների հետ, ովքեր մարզիկներին ոչ թե թալանել, այլ պահանջել են փոխհատուցել վնասված գույքի գումարը:

XS
SM
MD
LG