Մատչելիության հղումներ

Պավել Մանուկյանին կվիրահատեն «Դատապարտյալների հիվանդանոցում»


Պավել Մանուկյան, արխիվ

Պավել Մանուկյան, արխիվ

«Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանն այսօր «Ազատության» -ը փոխանցեց, որ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունը կիրականացվի այսօր կեսօրին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Վիրահատությունը կկատարի «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը։

«Թեթև վիրահատություն է, տեղային անզգայացման միջոցով կատարվելու է մաշկի դեֆեկտի վերականգնում, հետևաբար Մանուկյանին այլ հիվանդանոց տեղափոխելու կարիք չկա», - ասաց Մանուկյանը։

Ավելի վաղ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն «Ազատության»-ն ասել էր, թե դեմ է, որպեսզի վիրահատությունը կատարվի «Դատապարտյալների հիվանդանոց»-ում՝ պնդելով, որ այնտեղ հնարավոր չէ հրազենային ծանր վիրավորում ստացած անձանց հետագա բուժումը կազմակերպել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG