Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու միջնորդությունը


Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Թեև որոշման հիմնավորման տեքստը Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանին դեռ չի փոխանցվել, սակայն նա ասաց, որ կարող է ենթադրել՝ այն հիմնավորումն է, որն արվում է նման բոլոր դեպքերում՝ կարող է խուսափել, թաքնվել, այլ արարք կատարել։

«Բոլոր դեպքերում նման պատասխան է լինում։ Բայց ինչպե՞ս են իրենք պատկերացնում, թե երկու ոտքից վիրավոր անձը պետք է թողնի Հայաստանի տարածքը, առավել ևս, երբ որ նա ունի բուժման կարիք: Եվ երկրորդ, ինչպես են պատկերացնում, թե այն մարդիկ, ովքեր հեղափոխական պայքարի են դուրս եկել, պետք է թողնեն երկրի տարածքը: Ինձ թվում է, որ ցանկացած նման հարցեր լուծվում են ոչ թե իրավական, այլ քաղաքական ճանապարհով»։

Պավել Մանուկյանը, հիշեցնենք, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրվելը և ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG