Մատչելիության հղումներ

logo-print

Վերաքննիչն այսօր կքննի Սանասարյանի և Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը


Անդրիաս Ղուկասյան, Դավիթ Սանասարյան, Արխիվ

Անդրիաս Ղուկասյան, Դավիթ Սանասարյան, Արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր կքննի ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի և «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը։

Դատարանը երեկ, հիշեցնենք, հետաձգեց Անդրիաս Ղուկասյանի հարցի քննությունը։ Նրա փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը նիստը հետաձգելու մասին միջնորդություն ներկայացրեցին դատարանին՝ նշելով, որ ցանկանում են որպեսզի Ղուկասյանը նույնպես մասնակցի նիստին։

Ղուկասյանն ու Սանասարյանը ձերբակալվել, ապա կալանավորվել են հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

«Նոր Հայաստան»-ի շարժման անդամն, ի նշան բողոքի, արդեն 19 օր է հացադուլ է հայտարարել։ Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, ընդդիմադիր գործիչն իրեն «քաղբանտարկյալ» է համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG