Մատչելիության հղումներ

Դատարանն այսօր կհրապարակի Պավել Մանուկյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը


Վերաքննիչ դատարանն այսօր կհրապարակի «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանի վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը՝ ըստ այդմ, պարզ կդառնա, նա կշարունակի մնալ կալանավորված, թե ազատ կարձակվի։

Նշենք, որ երկրորդ ատյանի դատարանը Մանուկյանի՝ կալանքից ազատելու մասին դիմումը երեկ է քննել։

Պավել Մանուկյանը, հիշեցնենք, Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում մեղադրվում է երկու հոդվածներով՝ շենք, շինություններ գրավելու և ապօրինի զենք, զինամթերք կրելու և փոխադրելու մեջ։

XS
SM
MD
LG