Մատչելիության հղումներ

Արգելվել է Օլեգ Գազմանովի մուտքը Լիտվա


Լիտվայի սահմանապահները մայրաքաղաք Վիլնյուսի միջազգային օդակայանում արգելել են ռուսաստանցի անվանի երգիչ, ազգայնական թեմաներով երգերի կատարող Օլեգ Գազմանովի մուտքը երկիր:

Սահմանապահները երգչին ասել են, որ նրա անունը ներառված է Լիտվայում հաստատված «անցանկալի անձերի» ցուցակում: Գազմանովին թույլատրել են մեկ գիշեր օթևանել հյուրանոցում՝ հաջորդ օրը Մոսկվա վերադառնալու պայմանով:

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչյուսն ասել է, որ Գազմանովի նկատմամբ նման որոշում է կայացվել ի պատասխան հարևան երկրների հանդեպ ռուսական ագրեսիվ քարոզարշավի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG