Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Բելգիան ընդլայնում են համագործակցությունն ավիացիայի ոլորտում


«Զվարթնոց» օդանավակայանի շենքը Երևանում

«Զվարթնոց» օդանավակայանի շենքը Երևանում

Կառավարությունն այսօրվա նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Բելգիայի կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ըստ Հայաստանի կառավարության, որոշմանը կից տեղեկանքի համաձայն՝ նոր համաձայնագրի նախագիծն ուղղված է «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու երկրների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:

«Նախագծի ընդունումը թույլ կտա ընդլայնել հայ-բելգիական համագործակցությունն ավիացիայի ոլորտում, կնպաստի երկու երկրների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը», - ասված է հաղորդագրությունում:

Նախագծով հիմնականում սահմանվում և կարգավորվում են միջազգային օդային փոխադրումների իրականացման համար նշանակված ավիաընկերությունների լիազորությունները, իրավունքներն ու պարտականությունները, թռիչքային և ավիացիոն անվտանգության պահանջների պահպանման դրույթները, սակագների ձևավորման, արդար մրցակցության, ավիաընկերությունների միջև կոմերցիոն համագործակցության վերաբերյալ դրույթները, կիրառվող օրենքները, տարաձայնությունների լուծման կարգը:

XS
SM
MD
LG