Մատչելիության հղումներ

Տաջիկստանի նախագահն առաջարկում է ներում շնորհել երկրի ավելի քան 12 հազար կալանավորի


Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոն, արխիվ

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը խորհրդարանին առաջարկել է ընդունել երկրի բանտերում գտնվող կալանավորներին զանգվածային ներում շնորհելու որոշում, որը վերաբերվելու է ավելի քան 12 հազար մարդու:

Ըստ Ռահմոնի մամլո ծառայության, որոշումն ընդունելու դեպքում քրեակատարողական հիմնարկներից ազատ կարձակվի ավելի քան 3 հազար մարդ, պայմանական ազատազրկման դատապարտված 4 հազար մարդ լիովին ներում կստանա, ավելի քան 5 հազար բանտարկյալի պատժաժամկետը կկրճատվի, կկրճատվեն նաև ընթացող կամ սառեցված դատական գործերը:

Կանայք, դեռահասները և 55 տարեկանից ավագ տղամարդիկ նույնպես կօգտվեն ամնիստիայի որոշումից, սակայն այն չի տարածվի սպանությունների, ահաբեկչության, կրոնական ծայրահեղության և ծանր այլ հանցագործությունների համար դատապարտվածների վրա:

Ռահմոնը ներում շնորհելու առաջարկ է ներկայացնում Տաջիկստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 9-ին:

Ենթադրվում է, որ խորհրդարանը կբավարարի նախագահի առաջարկը:

XS
SM
MD
LG